Կկազմակերպվի Կանադայի քաղաքացիների մասսայական տեղափոխում Սիրիայից:
Կանադայի կառավարությունը դեկտեմբերի 15-ին որոշում է ընդունել, որի համաձայն՝ 2012 թվականի հունվարին կազմակերպելու է իր երկրի քաղաքացիների մասսայական տեղափոխում Սիրիայից:
Օտտավան նաև կոչ է անում այն մարդկանց, ովքեր ունեն կանադական անձնագիր և գտնվում են Սիրիայում շտապ հեռանան այնտեղից։
Ինչպես գրում է Mignews.com-ը, կանադական իշխանություններն անհանգստացած են իրենց քաղաքացիների վերադարձը կազմակերպելու գործընթացով, քանի որ Արևմուտքի իրականացրած պատժամիջոցների հետևանքով Դամասկոսից ավիաչվերթների թիվը խիստ նվազել է: Բացի այդ, ՄԱԿ-ի գնահատմամբ, Սիրիայում սկսվել է «իսկական քաղաքացիական պատերազմ»:











































