Դեկտեմբերի 15-ին նշվում է թեյի միջազգային օրը: Այս տոնը հռչակվել է 2004 թվականին Մումբաեում Համաշխարհային հասարակական ֆորումի ժամանակ: Թեյի միջազգային օրը մեծ նշանակություն ունի թեյ արտադորղ երկրների համար: Այդ օրը հիմնականում նշում են այն երկրները, որոնց տնտեսությունում մեծ տեղ է զբաղեցնում թեյի արտադրությունը` Հնդկաստան, Շրի Լանկա, Բանգլադեշ, Նեպալ, Չինաստան, Վիետնամ, Ինդոնեզիա, Քենիա, Մալայզիա, Ուգանդա, Տանզանիա:
Թեյը՝ որպես խմիչք, հայտնաբերել է Չինաստանի երկրորդ կայսր Շեն Նունգը մ.թ.ա. 2737 թվականին, երբ կայսրը թեյի թփի տերևները լցրել է տաք ջրի մեջ:
400-600 թվականներին Չինաստանում մեծանում է հետաքրքրությունը թեյի՝ որպես դեղամիջոցի նկատմամբ, որի հետ կապված զարգանում է թեյի մշակումը: Թեյի շատ սիրահարներ ըմպելիքի մեջ լցնում են սոխ, կոճապղպեղ (իմբիր), զանազան համեմունքներ կամ նարնջի կեղև:
Եվրոպայում թեյի մասին առաջին անգամ հայտնի է դարձել 17 դարում: Թեյի ժամանակակից պատմության ամենանշանակալի օրը «Բոստոնյան թեյի արարողությունն էր», որը տեղի է ունեցել 1773 թվականի դեկտեմբերի 16-ին, երբ ամերիկացի ներգաղթյալները Բոստոնի նավահանգիստ են նետել թեյով լի արկղը` ի նշան բողոքի Մեծ Բրիտանիայում թեյի հարկի ներմուծման դեմ:











































