1985թ. այս օրը Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ Ժ.Դուկրոն հանդես եկավ 35 պատգամավորների անունից` պահանջելով հատուկ օրենք ընդունել և ճանաչել «1915թ. ցեղասպանությունը, որին զոհ դարձավ հայ ժողովուրդը»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը դեկտեմբերի 22-ին քննարկելու է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։
Մարսելից ընտրված պատգամավոր Վալերի Բոյների պատրաստած այդ օրինագիծը քվեարկության է դրվելու դեկտեմբերի 22-ին։ Օրինագծի հաստատման դեպքում Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքողները կպատժվեն մեկ տարի ազատազրկմամբ և 45,000 եվրո գումարով։











































