Չիլիի բժիշկներն այսօր հաջողությամբ բաժանել են սիամական երկվորյակ աղջիկներին: Վիրահատությունը տևել է 18 ժամ, և այն ամբողջությամբ ցուցադրվել է հեռուստատեսությամբ։ Հարավային Ամերիկայի բնակչության մեծ մասը վիրահատությանը հետևել է համացանցի միջոցով:
10 ամսական երկվորյակներ Մարիա Պազն ու Մարիա Ջոզեն այժմ գտնվում են կայուն վիճակում, չնայած որ շատ արյուն են կորցրել և, ինչպես հայտնում է Health Today-ը, այժմ հանգստանում են բժշկական հատուկ վերահսկողության պայմաններում:
Երկվորյակների ծնողներն ամբողջ վիրահատության ընթացքում եղել են հիվանդանոցում։ Բժիշկները երեխաներին իրարից անջատել են կոկորդի և ստամոքսի հատվածում: Սա երկվորյակների յոթերորդ և ամենաբարդ վիրահատությունն էր:









































