Հայաստանի տնտեսական զարգացման ծրագիրը թույլ է տալիս ունենալ կառավարելի և կանխատեսելի սպասարկվող արտաքին պարտք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը:
«Դա տնտեսական զարգացման մեր տոկոսներն են՝ 4%-ի շրջանակներում և միաժամանակ դեֆիցիտի 3%-ի շրջանակների ծավալները: Այդ պարագայում արտաքին պարտքի սպասարկումը մեծ պրոբլեմներ առաջացնել չի կարող»,- հավաստեց Գ. Մինասյանը:
Նշենք, որ 2011-ին արտաքին պետական պարտքը կկազմի 3.8 մլրդ դոլար, 2012-ին՝ 4.04 մլրդ դոլար, 2013-ին՝ 4.2 մլրդ դոլար, 2014-ին՝ 4.3 մլրդ դոլար: 2012-2014 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն՝ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազելու է՝ 2011-ի 35.9%-ից 2012-ին դառնալով 35.4%, 2013-ին՝ 33.6%, 2014-ին՝ 32.0%:









































