Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած թիվ 306 բանաձևը հիմք է, որպեսզի այս ուղղությամբ այլ աշխատանքներ ևս տարվեն. ՀՅԴ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, ընդունելով թիվ 306 բանաձևը, որով ամերիկացի օրենսդիրները Թուրքիայի իշխանություններին կոչ են անում վերադարձնել հայկական, հունական և ասորական եկեղեցիներից բռնագրավված ունեցվածքը, իր տեսակետն է հայտնում առ այն, որ Թուրքիան իր կողմից բռնագրավվածը պետք է վերադարձնի իրական տերերին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Սա այն պատճառով, որ հայերը, հույներն ու ասորիները կարողանան Թուրքիայում ազատ կերպով իրենց կրոնը դավանել: Թիվ 306 բանաձևը, որ որդեգրվեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից, ճիշտ է, որպես փաստաթուղթ իրավական հետևանքներ չունի, օրինագիծ չէ, բայց հիմք է, որպեսզի այս ուղղությամբ այլ աշխատանքներ ևս տարվեն»,- ասաց նա:

Կիրո Մանոյանի խոսքով, թուրքական լոբբին, տվյալ բանաձևի մասով, ձախողել է իրեն: «Հակազդեցությունը բանաձևի հանդեպ կար դեռ ամռանից, երբ հինգ ամիս առաջ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց բանաձևի տեքստը, սակայն թուրքերը չէին էլ պատկերացնում, որ կուլիսներում աշխատանքներ են տարվում»,- ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն:

Հիշեցնենք, քվեարկությունից մի քանի ժամ առաջ թուրքամետ կոնգրեսականները փորձել են արգելափակել բանաձևը, սակայն` անհաջող։
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը հայտարարել էր, թե Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևն ընդդեմ Թուրքիայի անարդար է և անհիմն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում