Единая Россия կուսակցության կայքը տեղեկացնում է, որ ՌԴ Պետդումային նախագահ Բորիս Գրիզլովը հրաժարվել է պատգամավորական մանդատից: Քաղաքական գործիչը որոշել է, որ ութ տարվա ընթացքում ինքը «կարողացել է շատ բան իրականացնել, ինչը մտադիր էր անել և պլանավորել էր»:
Գրիզլովը նաև հայտարարել է, որ ճիշտ չի համարում Պետդումայի խոսնակի պաշտոնը ստանձնել երկու ժամկետից ավելի՝ «չնայած օրենքը ոչ մի սահամանփակում չի դնում»: Պետդումայից հեռանալուց հետո Գրիզլովը մնալու է կուսակցության բարձրագույն խորհրդի ղեկին:
Խոսակցություններն այն մասին, որ Պետդումայում նոր գումարմանը Գրիզլովը կարող է հրաժարական տալ, տարածվել էին դեկտեմբերի սկզբին:
Գրիզլովը Պետդումայի խոսնակի պաշտոնը զբաղեցնում էր 2003 թվականի դեկտեմբերից: Պետդումայի վեցերորդ գումարման առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին:
Վարկածներ կան, որ Պետդումայի խոսնակ կարող է դառնալ ՌԴ առաջին փոխնախագահ Վիկտոր Զուկբովը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իր բարձաստիճան աղբյուրին, որը խորհրդարանում ներկայացնում է Единая Россия կուսակցությունը:









































