«ՀԺ»-ի տեղեկություններով` ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը որոշել Է ԵԿՄ Կենտրոնի տարածքային կառույցի ղեկավար նշանակել ոչ թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանին, որի անունը վերջերս հոլովվում էր, այլ՝ Ռոբերտ Նազարեթյանին:
«Նազարեթյանը դարաբաղյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Աշոտ Նազարեթյանի որդին Է և, մեր տեղեկություններով, ստացել Է ԵԿՄ կենտրոնի կառույցի անդամների աջակցությունը:
Հիշեցնենք, որ ԵԿՄ կենտրոնի կառույցի նոր ղեկավար ընտրելու անհրաժեշտություն ծագել էր այդ կառույցի ղեկավար Արտաշես Գյումրյանի անհասկանալի հրաժարականից հետո: Նրանից հետո Կենտրոնի կառույցի ղեկավար Էին նշանակել որդուն՝ Էդուարդ Գյումրյանին, որն էլ վերջերս հեռացվեց այդ պաշտոնից»:









































