ԱՄՆ-ը չի դադարի Պակիստանին օգնություն ցույց տալ: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Որոշ ԶԼՄ-ներ հաղորդել են, որ ԱՄՆ Կոնգրեսը Պենտագոնի 2012 թ. բյուջեի կանոնադրությունը համաձայնեցնելիս որոշել է դադարեցնել Պակիստանին տրվող ֆինանսական օգնությունը, պատճառաբանելով, որ Պակիստանը շարունակում է Աֆղանստանին տրամադրել ռումբ ստեղծելու անհրաժեշտ ռեսուրսներ, որոնց պայթելու դեպքում զոհվում են նաև ամերիկացի զինվորներ:
Նուլանդի հաղորդմամբ՝ կանոնադրության տեքստը պարունակում է հիշեցում այն մասին, որ ապագայում այդ օգնությունը կարող է չտրվել: Ամերիկյան օգնության չափը կազմում է 700 միլիոն դոլար:
Պենտագոնի բյուջեն 2011 թ. կազմել է ավելի քան 700 միլիարդ դոլար:









































