Հայաստանի խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանն այսօր այցելել է ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջին գիծ և հանդիպել դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ:
Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունում, առավոտյան Ս. Նիկոյանն ու նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակև ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի, ԼՂՀ ԱԺ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի և Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշարձաններին:
Այսօր ՀՀ ԱԺ պատվիրակությունն երկօրյա այցից հետո ԼՂՀ-ից վերադարձել է Երևան: