Ռուսաստանի լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը առաջադրել է իր առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու թեկնածությունը Ռուսաստանի նախագահական ընտրություններում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
ՌԴ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թ. մարտի 4-ին:
Ավելի վաղ իրենց թեկնածությունն էին առաջադրել Ռուսաստանի գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը և միլիարդատեր գործարար Միխայիլ Պրոխորովը։











































