Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ ավարտվել է ամերիկյան Time ամսագրի քվեարկությունը, որի արդյունքներով ընտրվել է «Տարվա մարդ»-ը։ Քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Թուրքիայի վարչապետ Էրդողանը, որը ստացել է 122,931 քվե։
Երկրորդ տեղում «Բարսելոնա»-ի հանրահայտ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին է՝ 74,415 քվե։ 61,388 քվեով երրորդ տեղում են հայտնվել Wall Street-ի ցուցարարները։
Քվեարկության արդյունքների մասին ամսագիրը կհայտարարի այս շաբաթվա ընթացքում։











































