ԱՄՆ-ում դրական են գնահատել զանգվածային ցույցը, որը անցած շաբաթ տեղի էր ունեցել Ռուսաստանում: Վաշինգտոնում համարում են, թե շատ լավ նշան է, որ ցույցը, որի մասնակիցները դժգոհ էին Պետդումայի ընտրություններից, կրում էր խաղաղ բնույթ: Իսկ այն, որ իշխանությունները ցույցը չեն արգելել, Սպիտակ տան կարծիքով, վկայում է Ռուսաստանում ժողովրդավարության վիճակի բարելավման մասին:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, երկուշաբթի ԱՄՆ վարչակազմի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի կառավարությունը և քաղաքացիական հասարակության առաջնորդները երկխոսության հնարավորություն են փնտրում:
«Մենք ուրախ ենք, որ ցույցերը խաղաղ էին: Կարծում ենք, որ դա լավ նշան է»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա նաև տպավորված էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությամբ, որը մեկ օր անց Facebook-ի միջոցով մեկնաբանել էր Մոսկվայում տեղի ունեցած ցույցերը` հայտնելով, թե համաձայն չէ նրանց հնչեցրած կարգախոսների հետ: Նա նաև խոստացել է մշակել իրավախախտումները: Քլինթոնի բավարարել է Մեդվեդևի հայտարարությունը, սակայն մտադիր է սպասել հետաքննության արդյունքներին՝ նախքան ամփոփիչ եզրակացություններ անելը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քլինթոնը խիստ քննադատել էր Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները՝ հայտարարելով, որ դրանք «ոչ ազատ և ոչ արդար» են: