RBK-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է, որ դիմել է Իրանի իշխանություններին՝ խնդրելով վերադարձնել RQ-170 անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ)։
Օբաման հրաժարվել է մանրամասնել, թե Իրանի տարածքում ընկած ամերիկյան այդ ԱԹՍ-ն ինչպիսի առաքելություն էր կատարում։ Բացի այդ, Օբաման հրաժարվել է հայտնել, թե ԱՄՆ-ի անվտանգության համար ինչպիսի սպառնալիք է ներկայացնում այդ ԱԹՍ-ի կորուստը.
«Մենք դիմել ենք Իրանին՝ խնդրելով վերադարձենլ մեր ապարատը։ Տեսնենք՝ արդյո՞ք նրանք կհամաձայնեն»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Իրանի տարածքում ընկած ամերիկյան ԱԹՍ-ի նկատմամբ իրենց հետաքրքրությունն են ցուցաբերել ոչ միայն իրանցի զինվորականները, այլև ռուս և չինացի փորձագետները։ Իրանի ձեռքն ընկած ամերիկյան ԱԹՍ-ն գրեթե անվնաս է։