Չինաստանի արևելյան մասում ավտոբուսի վթարից զոհվել է 12 դպրոցական:
Ինչպես նկատում է BBC-ն, վերջին մի քանի ամիսներին երկրում տեղի է ունեցել մի քանի խոշոր ավտովթար:
Ըստ պետական ԶԼՄ-ների` ավտոբուսը վթարի է ենթարկվել այն ժամանակ, երբ վարորդը փորձել է մեկ ուրիշ տրանսպորտային միջոցի հետ բախումից խուսափելու համար թեքվել մեկ ուրիշ կողմ:
Հիշեցնենք, որ նոյեմբերին նույնատիպ պատահարից զոհվել էր 19 դպրոցական:
Կիրակի օրը Չինաստանի կառավարությունը հրապարակեց նոր օրենքներ, որոնք ավելի անվտանգ կդարձնեն դպրոցական ավտոբուսների երթևեկությունը:









































