ԱՄՆ-ում նոր հարցումների արդունքում պարզվել է, որ 12-ամյա երեխաների գրեթե կեսն անօրինաբար գրանցված է Facebook կայքում և հիմնականում իրենց ծնողների օգնությամբ:
Ըստ ընկերության օրենքների` 13 տարին չլրացած ոչ մի անձ իրավունք չունի կայքում իր էջն ունենալու, բայց վերջին հետազոտությունը բացահայտել է, որ 12 տարեկան երեխաների 55 տոկոսը գրանցված է կայքում:
Ծնողներն ասում են, որ հնարավոր չէ երեխաներին հեռու պահել կայքից, քանի որ դա նման է կոնֆետներով լի մի ամանի, որը դրված է սեղանին: Իսկ քանի որ ինտերնետն ամենուր է, սխալ է երեխաներին դրանից հեռու պահելը:
Mail Online-ը գրում է, որ ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ասել էր, որ ցանկանում է հանել տարիքային սահմանափակումը, քանի որ կայքն «ուսուցողական» նշանակություն ունի: