Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5.4 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 381.82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 381.69 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.45-ով և կազմել 382.67 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 383-385 դրամով և գնել՝ 379-382 դրամով:











































