Հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը E պարբերականի (ejournal.am) իր բլոգում այսօր գրում է.
Մեր երկրում չգրված օրենքները ոչ միայն ավանդույթներին են վերաբերում, այլև ժամանակակից հարաբերությունների տրամաբանությանը: Օրինակ, երբ բազում չինովնիկներ՝ ստանալով փոքր աշխատավարձ, ապրում են հարուստի կյանքով, չգրված օրենք է դարձել մտավորականների, արվեստագետների և գիտության ոլորտի մարդկանց օրինազանցությունների վրա աչք փակել, որովհետև երբ չինովնիկն իր ուզածի չափով և անպատիժ գողանում է բյուջեից, դասախոսին կաշառք վերցնելու համար կամ արվեստով զբաղվող մարդուն՝ հարկերը թաքցնելու համար կալանավորելը դժվար է պատկերացնել որպես «կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար»:
Նարեկացի արվեստի կենտրոնի տնօրեն Նարեկ Հարթունյանի կալանավորմամբ այդ ստատուս քվոն խախտվեց: Արվեստագետների բացասական արձագանքը նման երևույթի նկատմամբ բան չի կարող փոխել: Մեր երկիրը ոչ թե արվեստագետի, այլ չինովնիկի երկիր է:








































