Յուրահատուկ ձեռագիրը, որը պարունակում է Իսահակ Նյուտոնի շարժման օրենքները, ինչպես նաև հայտնի գիտնականի պատմական այլ աշխատություններ, տեղադրվել է համացանցում՝ հասանելի hանրության համար:
Քեմբրիջի համալսարանը իր գրադարանի կայքում այսօր հրապարակել է Նյուտոնի ամենակարևոր աշխատանքների ավելի քան 4000 էջեր:
Mail Online-ը գրում է, որ այս էջերը պարունակում են գիտնականի ձեռագիր նոթերն իր ամենահայտնի թեորիաների մասին, որոնք հետագայում կյանքի են կոչվել:















































