Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Իշխանություն՝ առանց ճակատագիր

Հայաստանի պետական պարտքը 2011 թվականին կրկնակի աճել է: Թույլատրելի բանական սահմանը 50 տոկոսն է: Այսինքն` Հայաստանի պետական պարտքը թույլատրելի սահմանի եզրին է: Բայց այդ պայմաններում անգամ կարելի է ասել, որ Հայաստանի իշխանության ճակատագրի վրա դա չի ազդի նույնիսկ մեկ տոկոսով: Հայաստանի իշխանության ճակատագիրը, և սա պետք է ցավով արձանագրել, կախված չէ կառավարման արդյունքներից, ցուցանիշներից, որակից:

Հայաստանի իշխանության ճակատագիրն ընդհանրապես անհայտ է, թե ինչից է կախված: Նույնիսկ կարելի է կասկածել, որ Հայաստանի իշխանությունը ճակատագիր ունի: Ճակատագիր ունեցողը, կամ նա, ով գիտե, որ կա, կարող է լինել այդպիսի բան` ճակատագիր, չի կարող լինել այդպես անմեղսունակ, ինչպես որ Հայաստանի իշխանություններն են: Ճակատագիր ունեցողը մի քիչ վախ է ունենում, մի քիչ զգուշություն, մի քիչ կասկածում է իր քայլերի վրա, մի քիչ լսում է ուրիշներին: Հայաստանի իշխանության պարագայում այդ ամենը չկա: Հայաստանի իշխանությունները վախ չունեն, ուրիշին լսելու կամք չունեն, սեփական քայլերին կասկածելու ուժ չունեն, զգույշ լինելու շանս չունեն:

Այդ ամենի բացակայության պատճառն էլ հենց այն է, որ Հայաստանի իշխանությունը ճակատագիր չունի: Իսկ դրա հետևանքն էլ այն է, որ Հայաստանը պարտքեր ունի ու շարունակում է պարտքեր կուտակել: Այդ պարտքերը այն վճարն են, որ մենք տալիս ենք Հայաստանի իշխանության առանց ճակատագիր կյանքի համար: Մինչդեռ այդպիսով մենք խաղում ենք երկրի, պետության, մեր երեխաների ճակատագրի հետ: Ժամանակը չէ՞, արդյոք, լրջորեն մտածել այդ մասին, քանի մեր արտաքին պարտքը չի կազմել մեր ՀՆԱ 100 տոկոսը, քանի դեռ մենք կարող ենք ինչ-որ չափով պահել ինքներս մեզ, տեր լինել ինքներս մեր ճակատագրին:

Պետք է բոլորը հասկանան ու գիտակցեն, որ առանց ճակատագիր իշխանությունն ապրում է ժողովրդի, քաղաքացիների ու պետության ճակատագրի հաշվին: Վստահաբար կարելի է ասել, որ դա չի բավարարում Հայաստանի Հանրապետության ոչ մի բանական քաղաքացու: Բայց այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՞ւ են քաղաքացիները հանդուրժում այդ իրականությունը: Ինչո՞ւ են նրանք դժգոհում առավելապես խոհանոցներում կամ ծխարաններում, կամ բակերում նարդի խաղալիս, այն էլ` եթե համոզված են, որ մոտակայքում որևէ անծանոթ ականջ չկա:

Այդ հարցին պատասխանելու շատ փորձեր են կատարվում մեզանում, բայց անկախ պատասխանի արդյունավետությունից և ընդգրկումից, միևնույն է, խնդիրը շարունակում է մնալ և մեծանալ, մեծանալ ու խորանալ: Իսկ ճակատագիրը` հասարակության և պետության ճակատագիրը, համառորեն շարունակվում է կիսվել, մաս-մաս լինել, սնուցել ավազակապետական համակարգը, մինչև երևի վերջանալը, որ ժողովուրդն էլ այլևս ճակատագիր չունենա և չվախենա այլևս, չկասկածի իր քայլերին, չլսի այլոց, չզգուշանա ոչնչից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում