Միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ռուսաստանի նախագահի առաջիկա ընտրություններին:
«Ես կառաջադրվեմ նախագահի թեկնածու»,- Պրոխորովի խոսքերն է մեջբերում gazeta.ru-ն:
Բացի այդ, այս մասին միլիարդատերը գրառում է կատարել Twitter-ի իր պաշտոնական էջում:
«Սա իմ կյանքի ամենալուրջ որոշումն է: Ես պատրաստվում եմ մասնակցել նախագահական ընտրություններին»,- գրել է նա:
Գործարարը հայտարարել է, որ իր նախընտրական ծրագիրը կներկայացնի ԿԸՀ-ում գրանցվելուց հետո:











































