Ուրբաթ օրը Հոլիվուդի փողոցներից մեկում անցորդների վրա կրակ բացած երիտասարդի նախկին ընկերուհին ասել է, որ իր ընկերը ցանկանում էր բարեփոխել աշխարհը:
KTLA News-ին տված հարցազրույցում 24-ամյա Ալիշա Ալիգուդը հայտնել է, որ ինքն ու 23-ամյա Թայլոր Բրեհեմը ընկերություն են արել 4 տարի, որից հետո բաժանվել են: Նա հավելել է, որ վերջերս Բրեհեմը անընդհատ սթրեսային վիճակում էր և սկսել է հանգստացնող դեղահաբեր ընդունել: Դա զարմացրել է ընկերուհուն, քանի որ ընկերը նախկինում երբեք ուժեղ հաբեր չի ընդունել:
Աղջիկը նաև ասել է, որ ինքն ու Բրեհեմը միասին հաճախել են միջնակարգ և ավագ դպրոց: Նա Բրեհեմին անվանել է «մարդասեր» և ասել է. «Նա ցանկանում էր բարեփոխել աշխարհը»:









































