Monday, 15 06 2026
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի

Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում Հայաստանի նշանակությունը Ռուսաստանի համար կտրուկ կմեծանա. սոցիոլոգ

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Վրաստանին առնվազն երկու տասնամյակ է հարկավոր՝ մինչև այդ երկիրն իր ամբողջ օրենսդրությունը համապատասխանեցնի եվրոպական պահանջներին: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Անդրադառնալով հարցին՝ ի՞նչ կերպ կազդի Վրաստանի անդամակցությունը տարածաշրջանի, մասնավորապես Հայաստանի վրա՝ սոցիոլոգը նկատեց, որ Ռուսաստանի համար այնքան էլ կարևոր խնդիր չէ՝ ո՞ւմ հովանու ներքո այսուհետ կգտնվի Վրաստանը: «Բայց բոլոր դեպքերում մեզ համար այնքան էլ լավ չէ, որ ՆԱՏՕ-ն մեր կողքին լինի: Առկա է Իրանի խնդիրը, և ՆԱՏՕ-ի տարածաշրջանային ներկայությամբ լարվածությունը կմեծանա՝ ծնելով բազմաթիվ խնդիրներ: Իրանը միշտ էլ Ռուսաստանի հովանու տակ է գտնվել, պատմականորեն Ռուսաստանը միշտ պաշտպանել և աջակցել է նրան: Հիմա, եթե հանկարծ Իրանի վրա հարձակման փորձ կատարվի, ռուսները անպայման ինչ-որ կերպ կարձագանքեն: Ամեն դեպքում, մեզ այս առումով ոչ մի լավ բան չի սպասվում: Եթե հարևան երկրում պատերազմ է, պարզ է, որ խնդիրներ կառաջանան նաև մեզ մոտ»,- նկատեց Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգի կարծիքով՝ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելը բարդ անդրադարձ կունենա նաև ղարաբաղյան հակամարտության վրա: «Լեռնային Ղարաբաղի հարցը բավական յուրահատուկ, միջազգային իրավունքի խնդիր է, և դժվար թե նման քայլը կարողանա ազդել հարցի կարգավորման վրա: Բոլոր դեպքերում Հայաստանը Ռուսաստանի ռազմահենակետն է, այնպես որ, մեր երկրում ցանկացած պահի կարող են հրթիռներ, և այլ ռազմամթերք հայտնվել: Միակ լավ բանը, որ կարող է լինել Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամակցությունից, այն է, որ Հայաստանի նշանակությունը Ռուսաստանի համար կտրուկ կմեծանա: Ռուսաստանը կաշխատի, որ Հայաստանը հայաթափ չլինի, միգրացիոն հոսքերը կանգնեն, ներդրումներ արվեն և այլն»,- ամփոփեց Ահարոն Ադիբեկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում