News of the World թերթի աշխատակիցների անօրինական գաղտնալսումներից տուժածների թիվը կազմում է 803 մարդ: Այս մասին, vesti.ru կայքի հաղորդմամբ, հայտնել է Սքոթլանդ-Յարդի պաշտոնական ներկայացուցիչը:
Ըստ նրա՝ այս գործով հարցաքննվել է 2037 մարդ, սակայն նրանցից ավելի քան 1200-ը գաղտնալսումների զոհ չեն դարձել:
Բրիտանական խորհրդարանն արդեն երկու անգամ հարցաքննել է News International-ի ղեկավարՋեյմս Մերդոկին: Շատ հայտնի թերթը, որը տպագրվում է 1843 թվականից, մեղադրանքների ֆոնի վրա այս տարի փակվել է:
Հանրահայտ բիթլ Փոլ Մաքարթնին, ով նույնպես գաղտնալսումների զոհ է դարձել, որոշել է դատի չտալ:
Մերդոկը հայտնել է, որ բոլոր օրինախախտումների համար պատասխանատվություն են կրում թերթի աշխատակից Քլայվ Գուդմանը և մասնավոր խուզարկու Գլեն Մալկերը: Սակայն կան փաստեր, որոնք վկայում են, որ անօրինական կերպով տեղեկություն ստանալու մեջ ներգրավված են եղել ավելի շատ մարդիկ, այդ թվում՝ և Ջեյմս Մերդոկը: Սակայն Մերդոկն ամենինչ հերքում է:









































