Օսլոյում այսօր տեղի է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը: Այս տարի այն հանձնվել է Լիբերիայի նախագահ Էլլեն Ջոնսոն Սերլիֆին, այդ երկրի քաղաքացի Լեյմա Գբոուին և եմենցի լրագրող Տավակկա Կարմանին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Տավակկա Կարմանը 32 տարեկան է։ Նա ամենաերիտասարդ անձնավորությունն է, ով արժանացել է Նոբելյան մրցանակի, ինչպես նաև առաջին կինն է արաբական աշխարհում, ով նման մրցանակ է ստացել:
Նախորդ տարվա դափնեկիր Լյու Սյաոբոն դեռ գտնվում է Չինաստանի բանտում: Նա դատապարտված է 11 տարվա ազատազրկման:









































