Եմենում շաբաթ օրը տեղի է ունեցել ազգային միասնության կառավարության երդման արարողությունը: Այդ կառավարությունը ղեկավարում են նախկին ընդդիմության առաջնորդները: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Եմենի իշխանությունների հաղորդմամբ՝ պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Սանայի Հանրապետական պալատում՝ փոխնախագահ Աբդրաբուհ Մանսուր Խադիի ներկայությամբ:
Կառավարության նոր կազմը ձևավորվեց բազմաթիվ ցույցերից հետո, որոնց արդյունքում նախագահ Ալի Աբդուլահ Սալեհը համաձայնեց հրաժարվել իշխանությունից։
Նոր կաբինետում աշխատելու է 34 նախարար: Նրանց լիազորությունները սահմանված են եռամսյա անցումային շրջանի համար: Փետրվարի 21-ին Եմենում տեղի կունենան նախագահական ընտրություններ:







































