Այսօր` կեսօրին, Երևանում Ռուսաստանի դաշնության դեսպանատան առաջ նախատեսված էր «Ազատ քաղաքացիներն ազատ քաղաքացիների համար» նախաձեռնության բողոքի ակցիան` Պետդումայի կեղծված ընտրությունների և երկրում տեղի ունեցող անօրինականությունների դեմ: Հայաստանի, ոստիկանությունը, սակայն, խոչընդոտել է Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիայի անցկացմանը:
Ոստիկանները ակցիայի մասնակիցներին արգելել են հավաքվել դեսպանատան մոտ` պատճառաբանելով, որ այդպիսով կխանգարեն դեսպանատան բնականոն աշխատանքը: Ակցիայի մասնակիցները հարկադրված ակցիան անցկացրել են դիմացի մայթին: