«Հրապարակ»-ը գրում է, որ աշխատանքից ազատվել է ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արամ Տեր-Սահակյանը։
Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնին նշանակվել էր Վլադիմիր Գասպարյանից հետո։
«Սակայն նա տևական ժամանակ հակասություններ ուներ Պն ղեկավարության հետ և ըստ էության երեկ հանգուցալուծվել է խնդիրը։ Նրա փոխարեն, մեր աղբյուրի տեղեկացմամբ, նշանակվելու է ՊՆ վերահսկիչ վարչության պետ Արմեն Սահակյանը»։