ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը հայտնում է, որ Ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունում կատարված ստուգման արդյունքների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ Կոտայքի մարզային քննչական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ:
Հատուկ քննչական ծառայությունում ստացված նյութերի համաձայն՝ փոխգնդապետն, անցնելով իր լիազորությունները, բռնություն է գործադրել իր ենթակայությամբ աշխատող քննիչի նկատմամբ, ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը՝ կասկածելով հանցագործություն կատարելու մեջ:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն: Արդյունքների մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի: