L.A. Now-ն հայտնում է, որ ուրբաթ օրն ատրճանակով զինված մարդը Հոլիվուդի Վայն փողոցում սկսել է կրակել մոտոցիկլետների վարորդների վրա, ինչի արդյունքում վիրավորել է մի մարդու, ում արագ տեղափոխել են մոտակա հիվանդանոց։ Նրա առողջական վիճակը համարվում է ծայրահեղ ծանր:
Ականատեսները պատմում են, որ տեսել են մի մարդու, ով սկսել է կրակել, և որին կանգնեցրել են երկու ոստիկաններ` նրա վրա կրակելով: Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնում է, որ այդ մարդը մահացել է դեպքի վայրում:
Ոստիկանները փակել են փողոցը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, և որի խցանման պատճառով խաթարվել է երթևեկությունը։