Monday, 15 06 2026
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին

Պետությանը պատճառվել է շուրջ 109 միլիոն դրամի վնաս

«Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից օրենքով սահմանված հաշվետվություններում, հաշվարկներում և հարկման համար հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ ներառելու միջոցով խոշոր չափի հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ 2011 թ. հունիսի 20-ին ՀՀ քր. օր.-ի 205 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Նարեգ Կարապետի Հարթունյանը, հանդիսանալով «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր Գարաբեդ Հարթունյանի որդին, ղեկավարել է հիշյալ ընկերության գործունեությունը և այդ ժամանակահատվածում խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկերը պետական բյուջե վճարելուց:

Այնուհետև, հանցավոր ճանապարհով ստացված գումարներից խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու, դրա ստացման աղբյուրը թաքցնելու նպատակով Նարեգ Հարթունյանը 2010 թ. մայիսի 10-ին ձեռք է բերել ԼՂՀ Շուշի քաղաքի Հովսեփյան փողոցի 14 հասցեում գտնվող տունը` հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցները փոխարկելով անշարժ գույքի:

2011 թ. դեկտեմբերի 9-ին Նարեգ Կարապետի Հարթունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերի հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները խոշոր չափերով օրինականացնելը, փողերի լվացումը), ընկերության փոխտնօրեն Անի Սերժիկի Մնացականյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ հաշվապահ Արթուր Արամի Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է հարուցվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Վերոհիշյալ անձանց հանցավոր գործողություններով պետությանը պատճառվել է շուրջ 109 միլիոն ՀՀ դրամի վնաս:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում