Արբանյակային վերջին նկարներում ամրագրվել են Իրանի Սպահան քաղաքում իրականացվող մեծամասշտաբ վերանորոգման աշխատանքների կադրեր: Ենթադրվում է, որ այստեղ է գտնվում Իրանի միջուկային օբյեկտներից մեկը: Այս մասին գրում է mignews.com-ը:
Ամերիկյան վերլուծական կենտրոնը հայտնել է, որ կադրերում երևում է, թե բուլդոզերներն ինչպես են աշխատում նախկին ավերված ռազմակայանում:
Միջազգային անվտանգության ինստիտուտի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք ուսումնասիրել են Սպահան քաղաքում միջուկային օբյեկտի արբանյակային նկարները:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ այստեղ տեղի էր ունեցել ուժեղ պայթյուն:







































