Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում նախագահական ընտրություններում, ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ջոզեֆ Կաբիլան: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հայտարարված է, որ Կաբիլան հավաքել է ձայների 49 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակիցը` ընդդիմության առաջնորդ Էտյեն Տշիսեկեդին` 32 տոկոսը:
Ընտրությունների արդյունքները պետք է հայտարարված լինեին երեքշաբթի օրը, սակայն ընտրական հանձնաժողովի անդամները չէին հասցրել հաշվել քվեաթերթիկները:
Ընդդիմության կողմնակիցները հայտարարում էին ընտրությունների ժամանակ զանգվածային օրինախախտումների մասին և խոստանում դուրս գալ փողոցներ, եթե պարզվի, որ հաղթել է գործող նախագահը: