«Մինչ Քիմ Քարդաշյանը շարունակում է Քրիս Համփրիի հետ իր ամուսնության և ամուսնալուծության վերաբերյալ նոր պատմություններ հորինել, Քրիսը հանգիստ է և մտածում է միայն ընտանիքի և բասկետբոլի մասին»,– հաղորդում է ABC News-ը:
Good Morning America հեռուստահաղորդման ժամանակ, խոսելով Քիմի դատական հայցի մասին, Քրիսն այսօր ասել է, որ ինքը դա ընդունել է ինչպես կյանքում տեղի ունեցող հերթական դեպք, և որ ինքն առաջ է շարժվում:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք նա դեռ սիրում է Քիմին, Քրիսը խուսափել է պատասխանել` ասելով. «Ես կենտրոնանում եմ միայն այն բաների վրա, որոնք կարող եմ ղեկավարել: Ինձ դուր չի գալիս այն ամբողջ բամբասանքը, որը պտտվում է իմ շուրջը, բայց սա է կյանքը»:







































