Friday, 05 06 2026
Հախուռն՝ ինչպես գետը ելման
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը մնում է մտահոգիչ. Ա. Սաքունց

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը մնում է մտահոգիչ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը`խոսելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունից:

Անդրադառնալով բանակում մարդու իրավունքների պաշտպանությանը`իրավապաշտպանը նշեց, որ
բանակում մահացության դեպքերը դեռ շարունակվում են, ոչ կանոնադրական հարաբերությունները նույնպես շարունակվում են և կյանքի իրավունքը ապահովված չէ: Երկրորդ խնդիրը, որին անդրադարձավ նա, ներքին մեխանիզմներն են:

«Խախտված իրավունքների կանխարգելում կամ խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանություն չի իրականացվում: Ինձ համար մտահոգիչ է ոչ միայն այն, որ նախաքննության պատասխանատուները չեն բացահայտում հանցագործությունները, այլ այն, որ կոռուպցիոն ռիսկերը մեծ ազդեցություն ունեն բանակում հոգեբանական, բարոյական վիճակի, ընդհանրապես իրավական վիճակի վրա»,- նշեց Ա. Սաքունցը:

Նրա համոզմամբ, այդ խնդիրների նկատմամբ քաղաքականություն մշակող մարմինների պատասխանատուները ոչ թե հակված են խնդիրները հիմնովին լուծելուն, այլ կոսմետիկ, մակերեսային, ոչ խորքային: Իրավապաշտպանը ցավով նշեց, որ բանակը դեռևս մնում է մարդու իրավունքները խախտող համակարգ:

Խոսելով ոստիկանություն-հասարակություն հարաբերություններից`Ա. Սաքունցն ասաց, որ ոստիկանական համակարգում շարունակվել և շարունակվում են բռնությունները քաղաքացիների նկատմամբ, մասնավորապես այն ժամանակ, երբ նրանց բերման են ենթարկում: Նա այն համոզմանն է, որ ցուցմունքներ կորզելու և ապացույցներ ձեռք բերելու նպատակով, որպես կանոն, կիրառվում են բռնություն, ճնշումներ, ապօրինի խուզարկություններ:

Իրավապաշտպանի կարծիքով`այստեղ կադրային փոփոխություններով հարցը չի լուծվի, քանի որ մարդկանց հավասարությունը բոլորի համար չէ, իրավունքի գերազանցության սկզբունքը չի աշխատում, իրավախախտումների պատասխանատուները պատասխանատվության չեն ենթարկվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում