«Ժառանգություն» կուսակցության վարչությունը «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հոր` Սերյոժա Սաֆարյանի մահվան կապակցությամբ խորապես վշտակցում է հանգուցյալի հարազատներին և մերձավորներին:
Հոգեհանգիստն այսօր է` ժամը 18:00-ին, Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենցի 11 հասցեում:
Սերյոժա Սաֆարյանի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին` ժամը 13:00-ին, Նոյեմբերյանի Ոսկևան գյուղում: