«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ դեկտեմբերի 8-ին` ժամը 22.00-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 33-ամյա մի տղամարդու:
Տղամարդը հուլիսի 27-ից ՌԴ Կարաչաևո-Չերկեսիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:









































