Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ մշակութային և պաշտպանական քարոզչության հարցերով տեղակալ, բրիգադի գեներալ Սեյեդ Մասուդ Ջազաիրին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը ցանկացած ուղղությունից եկող սպառնալիքին կհակազդեն կրկնապատիկ ուժով։
Իրանի պաշտպանական նոր ռազմավարությունը հենված է «սպառնալիքն՝ ընդդեմ սպառնալիքի» սկզբունքի վրա։ Ջազաիրին ընդգծել է, որ նմանատիպ ռազմավարությունը նոր հեռանկար է բացում երկրի զինված ուժերի համար, և որ այսուհետ պետությունը մտադիր է թշնամիների սպառնալիքներին պատասխանել սպառնալիքներով։







































