Լիբիայում ռազմական գործողություններին Մեծ Բրիտանիայի մասնակցությունն արժեցել է 212 միլիոն ֆունտ սթերլինգ: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հինգշաբթի օրը հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը:
Նա հաղորդել է, որ 145 միլիոն ֆունտ ծախսվել է գործողության ապահովման համար և 67 միլիոն՝ զենքի և զինամթերքի պաշարների լիցքավորման համար:
Նախարարը նշել է, որ բոլոր ծախսերը կարվեն ֆինանսների նախարարության, և ոչ թե պաշտպանության նախարարության բյուջեից:
Հոկտեմբերին, երբ դեռ չէին ավարտվել ռազմական գործողությունները, Համոնդի նախորդը՝ Լիամ Ֆոքսը, հայտարարել էր, որ գործողությանը մասնակցելու ծախսերը կարող են հասնել 300 միլիոն ֆունտի: Սակայն իրականում ծախսերը շատ ավելի քիչ եղան:









































