Ֆիննական Nokia ընկերությունը պատրաստվում է վաճառել Vertu-ն՝ աշխարհի ամենաթանկ հեռախոսների արտադրության իր բիզնեսը:
Ինչպես հաղորդում է Financial Times թերթը, ընկերության այդ քայլը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը ցանկանում է բարձրացնել մրցունակությունը սմարթֆոնների շուկայում:
Թերթի աղբյուրը նշում է, որ վաճառքի գործընթացը գտնվում է նախնական փուլում, և գործարքի հնարավոր գինն առայժմ սահմանված չէ: Ընդ որում, թերթը գրում է, որ Vertu-ի տարեկան հասույթը գնահատվում է 200-300 մնլ եվրո:
«Լյուքս» կարգի հեռախոսների արտադրությամբ զբաղվող Vertu ընկերությունը Nokia-ն հիմնադրել է 1998թ.: Vertu բջջային հեռախոսները զարդարված են լինում թանկարժեք մետաղով: Այդպիսի հեռախոսի գինը կարող է գերազանցել 134 հազար դոլարը: Vertu հեռախոսի վաճառքի կետեր կան աշխարհի ավելի քան 60 երկրներւմ:









































