Լաս Վեգասից ոչ հեռու վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որը իրականացնում էր օդային էքսկուրսիա:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, մահացել հինգ մարդ` օդաչուն և չորս ուղևորները:
Աղետը տեղի է ունեցել Միդ լճի հանգստի ազգային գոտու տարածքում` լճից 6,5 կմ հեռու:
Վթարի ենթարկված ուղղաթիռը պատկանում էր Sundance Helicopters ընկերությանը: Վթարի պատճառների մանրամասները չեն հաղորդվում:









































