Facebook ընկերությունն ուղղել է տեխնիկական թերությունը, որի պատճառով հնարավոր էր տեսնել կայքն օգտագործողների անձնական լուսանկարները: Թերությունը բացահայտվել է այն ժամանակ, երբ մարդիկ օգտագործել են այն ընկերության հիմնադիր Մարք Զուքերբերգի նկարները համացանցում տարածելու համար:
Իր հայտարարության մեջ, Facebook-ի տնօրինությունն ասել է, որ թերության պատճառը նոր գաղտնագիրն է եղել, որը թույլ է տվել կայքը օգտագործողներին տեսնել այլ մարդկանց անձնական նկարները: Այդ գաղտնագիրը հասանելի է եղել միայն կարճ ժամանակով: Ընկերությունն ասել է, որ դադարեցրել է այդ ծրագրի օգտագործումը և երաշխավորել է, որ այն կվերականգնվի, եթե միայն իրենք հաստատապես համոզված լինեն, որ այն այսպիսի թերության պատճառ այլևս չի դառնա:
The Washington Post-ը գրում է, որ այս միջադեպը լուրջ վնաս է հասցրել ընկերության հեղինակությանը, որն այժմ ամեն ինչ անում է կայքից օգտվողներին ապացուցելու համար, որ իրենց ողջ ինֆորմացիան ապահով է և վերահսկվում է:









































