Բիլ Գեյթսին պատկանող TerraPower ընկերությունը բանակցություններ է սկսել չինական կազմակերպությունների հետ` միջուկային ռեակտոր ստեղծելու համար:
Այս մասին |Գեյթսը հայտնել է, երբ ելույթ է ունեցել Չինաստանի Գիտության ու տեխնոլոգիայի նախարարությունում:
Associated Press-ը գրում է, որ նման ռեակտորի առավելությունն այն է, որ այն էժան է, էկոլոգիապես մաքուր և անվտանգ: Ըստ Գեյթսի՝ ռեակտորը կպահպանի իր կայունությունը նույնիսկ երկրաշարժի ու ցունամիի դեպքում:
Այս ծրագրի իրագործման համար մոտակա հինգ տարիների ընթացքում կծախսվի մոտ 1 մլրդ դոլար:









































