Դեկտեմբերի 7-ին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչների վերջին ձերբակալություններին, նշել է, որ պետք չէ քաղաքականացնել ձերբակալությունները կուսակցության սկզբունքով, դա վտանգավոր միտում է և քաղաքական ենթատեքստ չկա:
Վարչապետը նշել է, թե կարող էին ձերբակալվել նաև Հանրապետական կուսակցության անդամներ, բայց այդ դեպքում ոչ ոք, բնականաբար, քաղաքական ենթատեքստ չէր տեսնի:
Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ ոստիկանությունը ձերբակալել էր ԲՀԿ Ջերմուկի կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով, ձերբակալվել էին ԲՀԿ-ի հետ կապ ունեցող ևս երկու անձինք: