Ալժիրի արտաքին գործերի նախարար Մուրադ Մեդելչին այսօր հայտնել է, որ Լիբիայի նոր առաջնորդ Մուսթաֆա Աբդել Ջալիլն այս ամիս կայցելի Ալժիր` Հյուսիսային Աֆրիկայի նավթ արտադրող երկու երկրների միջև կապերը բարելավելու համար:
Ֆրանսիայի օրենսդիրների հետ Փարիզում խոսելիս Մեդելչին ասել է, որ Ալժիրն ու Լիբիան ուրիշ ելք չունեն, քան միասին աշխատելը:
Լիբիայի նոր ղեկավարները մեղադրել են Ալժիրին հեղափոխության ժամանակ Քադաֆիի կողմից լինելու համար, թեև Ալժիրն ասել է, որ չեզոքություն էր պաշտպանում և հետևում էր ՄԱԿ-ի պատժամիջոցներին:
Reuters-ը գրում է որ Ալժիրի ամենաարտահայտված անհանգստությունն այն է, որ Լիբիայի նոր ղեկավարները, հնարավոր է, այնքան էլ հակված չեն հսկել «Ալ-Կաիդայի» հյուսիսաֆրիկյան թևը, ինչպես Քադաֆին: Այդ է պատճառը,որ Ալժիրը իսլամիստ զինվորականների դեմ պայքարում նվազեցրել է սեփական ջանքերը:









































