Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է մինչև տարեվերջ (2012 թվականի մարտ) նավթի արդյունահանում ձեռնարկել 3 նոր նավթահանքերում։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային նավթային ընկերության ներկայացուցիչ Մեհդի Ֆեկուրը։
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են ընթանում տվյալ նախագծերն իրականացնելու ուղղությամբ։ Դրանով իսկ Իրանում օրական արդյունահանվող հում նավթի ծավալը կհասցվի 45,000 բարելի։
Հիշեցնենք, որ էներգետիկ գծով եվրակոմիսար Գյունթեր Օթթինգերը հայտարարել է, որ ԵՄ-ի անդամ երկրները համաձայնության են եկել իրանական նավթի ներկրման վրա բեռնարգելք դնելու շուրջ։









































