Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում դեկտեմբերի 1-ին և 2-ին անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները: Համաձայն դեկտեմբերի 1-ի քննության տվյալների՝ հրավիրված 23 դիմորդներից քննությանը մասնակցել է 16 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 10-ին: Որակավորման երկրորդ` դեկտեմբերի 2-ին անցկացված քննության արդյունքներով՝ 14 դիմորդներից որակավորվել են 4-ը:
2011 թվականի ընթացքում անցկացված 19 քննության արդյունքներով 152 դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
ՀՀ-ում, 06.12.2011 թ. դրությամբ, որակավորման վկայական ունի 489 հաշվապահ:








































