Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Իշխող կլանը մեր ժողովրդին ոչխարի տեղ է դնում. Ժիրայր Սեֆիլյան

Մեղքի և ամոթի զգացումով հաստատում ենք, որ 1988-ի երկրաշարժից 23 տարի անց հազարավոր ընտանիքներ շարունակում են անօթևան մնալ. այսօր` Սպիտակի երկրաշարժի տարելիցի օրը հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Անդրադառնալով ներքաղաքական դաշտի զարգացումներին` նա նկատեց. «Այն, ինչ կատարվում է, այսպես կոչված, քաղաքական ասպարեզում, և ինչ տեսք էլ որ ստացվի վերադասավորումներից, հավատացնում եմ` դրանից մեր երկրին և ժողովրդին ոչ մի օգուտ չի լինելու: Այս ամենը ունի մեկ նպատակ. գործող բռնապետի դիրքերի ամրացում:

Ինչ վերաբերում է կոալիցիոն երկու կուսակցությունների հարաբերություններին, ապա ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև դերասանությունը տեսնում ենք ընտրությունից ընտրություն, ժողովուրդը ստիպված է այս անգամ էլ ականատես լինել այս թատրոնին: Վերևներում, սակայն, ամեն բան կանխորոշված է, և ՀՀԿ-ԲՀԿ «հակասությունները» սուտ պայքարի վկայություն են: Ժողովրդին կոչ եմ անում այնքան էլ լուրջ չվերաբերվել սրան, քանի որ ամբողջը կանխորոշված է իշխանությունների կողմից»:

Ըստ Սեֆիլյանի` «մենք ոչ հեռու ապագայում ականատեսն ենք լինելու նրա, որ գործող իշխանությունները զրկվելու են ինչպես հայրենիքի, այնպես էլ Սփյուռքի հայերի աջակցությունից»:

«Արաբական գարունից հետո լուրջ մտավախություն կա, որ այլևս հնարավոր չի լինելու ժողովրդի մոտ հարգանք առաջացնել ապագայում թխվող իշխանությունների հանդեպ»,- նշեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամը:

Խոսելով առաջիկա ընտրությունների մասին` բանախոսը նկատեց. «Մենք առհասարակ կողմ ենք ընտրություններին, որպեսզի դրանց միջոցով ձևավորվի լեգիտիմ իշխանություն, սակայն գիտակցում ենք, որ ներկա պայմաններում դա անհնար է: Ամեն բան կանխորոշված է, ինչ արդյունքներ էլ լինեն` դրանք բեմականացված են լինելու:

Մեր երկիրն օկուպացված է մի քանի մարդու կողմից. այդ է պատճառը, որ մենք դեմ ենք ընտրություններին մասնակցելուն: Ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը, երբ ժողովրդի ձայները հաշվողը գող է: Հայաստանում ընտրությունները վերածվել են ռեժիմի վերարտադրության, հետևաբար չենք ուզում մասնակցել այդ գործընթացին, մենք չենք ուզում ժողովրդին վնասող քայլեր անել:

Միաժամանակ, ելքն ընտրությունների միջոցով չի լինելու. այս իշխանություններն ընտրություններով չեն եկել, որ ընտրություններով էլ գնան:

Մեր առաջարկած հունը հետևյալն է. ճահճից դուրս ձևավորել ազնիվ դաշտ, այլընտրանքային իշխանություն: Մենք պատրաստվում ենք ժողովրդի կամքի պարտադրմամբ տապալել այս իշխանություններին և այլընտրանքային իշխանություն ձևավորել: Մենք իրավունք չունենք մեր երկիրը երկարատև ցնցումների մեջ պահել, և ամեն բան շատ արագ պետք է կատարվի: Գիտակցում ենք, որ շատ ժամանակ և սխալվելու իրավունք չունենք»,- ընդգծեց Սեֆիլյանը:

Ամփոփելով` Ժիրայր Սեֆիլյանը հայտնեց հետևյալ տեսակետը. քաղաքական դաշտում բեմականացումը դեռ երկար է շարունակվելու. «Իշխող կլանը մեր ժողովրդին ոչխարի տեղ է դնում, դրա համար էլ դեռ մինչև մայիս ականատես ենք լինելու թատրոնի: Իսկ այս ամենի ռեժիսորը Սերժ Սարգսյանն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում