Human Rights Watch միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին անմիջապես ազատ արձակել երեկ տեղի ունեացած ակցիայի ժամանակ բոլոր ձերբակալվածներին:
«Ցուցարարներն իրավունք ունեն իրենց անհանգստությունը հայտնել ընտրությունների անցկացման վերաբերյալ: Խաղաղ ակցիայի մասնակիցների ձերբակալությունները և նրանց կալանքի տակ պահելը հազիվ թե խոսի կառավարության օգտին: Դա անընդունելկի է ժողովրդավարական հասարակության մեջ»,- ասել է կազմակերպության՝ Եվրոպայի և Միջին Ասիայի հարցերով նախագահ Հյու Ուիլյամսոնը, որի խոսքերը մեջբերում է BBC-ն:
Ավելի վաղ Մոսկվայում տեղի ունեցած ձերբակալություների կապակցությամբ անհանգստություն էր հայտնել Amnesty International իրավապաշտպանական կազմակերպությունը:
Ռուսաստանի իրավապահ մարմինները հայտարարում են, որ գործել են միանգամայն օրինական՝ օպերատիվ կերպով արձագանքելով խախտումներին և դրության բացասական զարգացման դեմ արագ միջոցառումներ ձեռնարկելով:
Հիշեցնենք, Ռուսաստանի ընդդիմությունը դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հենց հաջորդ օրը կազմակերպեց մեծ ցույց: Վերջին տեղեկություններով՝ 2 օրերի ընթացքում իրավապահ մարմիների կողմից ձերբակալվել է ակցիայի ավելի քան 600 մասնակից, այդ թվում՝ հայտնի բլոգեր Ալեքսանդր Նավալնին և Солидарность շարժման առաջնորդներից մեկը՝ Իլյա Յաշինը:











































