Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4.7 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 384.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 384.5 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 1.03-ով և կազմել 383.24 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 385-387 դրամով և գնել՝ 381-383.5 դրամով:









































